Եվրահանձնաժողովը պետք է ՈՒկրաինայի ֆինանսավորման այլ միջոցներ գտնի՝ Х սոցցանցում գրել է Չեխիայի վարչապետ Անդրեյ Բաբիշը։ «Մեր գանձարանը դատարկ է, և մեր ունեցած յուրաքանչյուր կրոն մենք պետք է ուղղենք մեր քաղաքացիների կարիքներին»,- նշել է Բաբիչը։ Ավելի վաղ Եվրամիությունը որոշել էր անժամկետ սառեցնել ռուսական ակտիվները։               
 

Ադրբեջանը Հայաստանին հիմա էլ ականային ահաբեկչության մեջ է մեղադրում

Ադրբեջանը Հայաստանին հիմա էլ ականային ահաբեկչության մեջ է մեղադրում
24.06.2024 | 09:16

Ադրբեջանի բռնապետ Իլհամ Ալիևը Նիկոլ Փաշինյանից պահանջում և ստանում է զիջումներ, ուստի նրան պետք չէ Հայաստանի հետ խաղաղության պայմանագիր կնքել։ Ախորժակը ուտելիս է բացվում, Ալիևի պահանջներն էլ աճում են. նա Հայաստանից պահանջում է ներողություն խնդրել Խոջալուի «ցեղասպանության» համար, փոխել Հայաստանի սահմանադրությունը, բանակը չվերազինել և այլն։ Որպեսզի մշտապես ճնշման տակ պահի, Ալիևը Հայաստանին շարունակ մեղադրանքներ է ներկայացնում։ Հիմա էլ Ադրբեջանը Հայաստանին մեղադրել է ականային ահաբեկչության մեջ։ Ադրբեջանի իշխանության կողմից ղեկավարվող Ադրբեջանի մարդու իրավունքների հանձնակատար (օմբուդսմեն) Սաբինա Ալիևան արձագանքել է վերջերս Ջաբրայիլում (Ջրական) ականների պայթյուններին։ Ալիևան հայտարարություն է տարածել, որտեղ նշված է, որ «Ջաբրայիլի շրջանի ազատագրված տարածքում» վերջին երկու օրերին տեղի ունեցած պայթյունների հետևանքով զոհվել է Ադրբեջանի ականազերծման գործակալության աշխատակից, մի քանի խաղաղ բնակիչ ստացել է տարբեր աստիճանի վնասվածքներ։ Ադրբեջանի օմբուդսենը հայտարարել է, որ Հայաստանի կողմից «օկուպացիայի» գրեթե երեսուն տարվա ընթացքում տեղադրված ականների տեղակայման ճշգրիտ քարտեզներ չտրամադրելը ակնհայտորեն ցույց է տալիս Հայաստանի անհարգալից վերաբերմունքը միջազգային մարդասիրական իրավունքի նորմերի և սկզբունքների նկատմամբ։

Ադրբեջանում լավ գիտեն, որ 1990-ական թվականներին ականները տեղադրվել են ինչպես պատահի, անկանոն, դրանց քարտեզներն էլ կազմվել են սխալներով, հաճախ՝ ոչ մասնագետների կողմից, ուստի դրանք չէին կարող ճշգրիտ լինել, սակայն Հայաստանից պահանջում են ականապատ տարածքների ավելի քան 30 տարվա վաղեմության ճշգրիտ քարտեզներ:

Ոսկան Սարգսյան

Դիտվել է՝ 5122

Մեկնաբանություններ